Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եղանակն էլ խաբեց ժողովրդին

Եղանակն էլ խաբեց ժողովրդին
27.12.2013 | 16:46

«Տաք ձմեռ էին խոստացել, ո՞ւր ա»,-գանգատվում էին այսօր կանգառում տրանսպորտի սպասող մարդիկ (երևանյան տրանսպորտին սպասելն էլ` գիտեք, ինչ բան է): Ցուրտն էլ մի կողմից է հուսահատության մատնում նրանց, ովքեր հույս ունեին, որ գոնե ձմեռը «տաք» կլինի` գազ, փայտ քիչ կվառեն, հոսանք քիչ կօգտագործեն… Այս թանկությունն ու սառնամանիքը, այս թանկությունն ու Նոր տարին` հե’չ ժողովրդի սրտի հետ չեն գնում: Իսկապես` եղանակը գոնե «չխաբեր»: Ամիսներ շարունակ հայ օդերևութաբանները «տաք» ձմեռ խոստացան, մենք էլ հավատացինք (թեպետ` տաք ձմեռս ո՞րն է): Այսքա՜ն հուսախաբություն` միանգամից, ամեն կեղմից…դե արի ու դիմացի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ